Մհեր Շահինյան
Մհեր Շահինյան

Կենսագրություն

Մհեր Շահինյանը ծնվել է Երեւանում 1965 թվականին: Նա մեծացել է բանվորի ընտանիքում և ունեցել է մանկություն, ինչպես շատ այլ երեխաներ խորհրդային տարիներին: Շահինյանի հետաքրքրությունը արվեստի նկատմամբ արթնացել է բավականին հասուն տարիքում: Մի օր նա ուղղակի ցանկացավ վերցնել վրձինը եւ ստեղծել ինչ - որ բան:

Բայց, քանի որ համապատասխան կրթություն Մհերը չուներ, ապագա նկարիչը սկսեց ուսումնասիրել արվեստի հիմունքները: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա տեղափոխվում է ապրելու Ռուսաստանի Սոչի քաղաքում: Աշխատանքի բնույթը Մհերին թույլ է տալիս շատ ժամանակ նվիրել արվեստին, ինչը նրան ամբողջովին գերել էր: Նա երկար ժամանակ էր անցկացնում Սոչիի Ազգային գրադարանում` ուսումնասիրելով բազմաթիվ գրքեր նկարչության մասին: Նրան հետաքրքրում էր ամեն ինչ: ոճերը, ուղղությունները, հայտնի նկարիչների կենսագրությունները, գեղանկարչության տեխնիկայի յուրահատկությունները:

Շահինյանին հատկապես հոգեհարազատ էին անցյալ դարի 20-ականների ռուս նկարիչների աշխատանքները` Մ. Լարիոնովի, Ն. Գոնչարովի, Ռ. Ֆալկի և Ա. Լենտուլովի: Նրանց հնչեղ, գույնզգույն նկարները փոխանցում էին լարվածություն,որը բնորոշ էր այդ դարաշրջանի մեծ փոփոխություններին: Իրատեսական գեղանկարչության պատկերները հաճախ ներառում էին կուբիստական տարրեր: XX դարի երկրորդ տասնամյակի գեղանկարչությունը ակնհայտորեն ոչ ստատիկ իրականության արտացոլանքն էր: Դա մի հզոր գործիք էր իրենից ներկայացնում, որը աշխարհի վրա ստեղծագործական ազդեցություն էր գործում, գործիք`կյանքի ակտիվ վերափոխման:

Գլուխ խոնարհելով աշխարհի վերլուծական ընկալմանը` Մհեր Շահինյանը այնքան է հետաքրքրվում ռուս նկարիչնրի աշխատանքներով, որ իր մեջ նույնպես արթնանում է ստեղծագործելու ուժեղ ցանկություն: Քանի որ աշխատանքի բնույթը թույլ էր տալիս ունենալ շատ ազատ ժամանակ, Մհերը աստիճանաբար սկսեց գործնականում իրականացնել ստացած տեսական գիտելիքները: Գործընթացը է ամբողջովին գրավել էր նրան - կերպարվեստը բառացիորեն նոր աշխարհ է բացում նրա համար: Սկսնակ, ինքնուս- նկարչի վրձնից դուր էին գալիս զարմանահրաշ աշխատանքներ: Մհեր Շահինյանը արվեստում շատ բաներ ըմբռնել է ինքնուս: Բայց նա հմտորեն օգտագոծում է ժամանակին ձեռք բերած պրոֆեսիոնալ նկարիչների խորհուրդները:

Հայ հմուտ ինքնուս նկարչի մասին հասարակությանը հայտնի է դառնում միայն 2012 թ.-ին : Այդ տարի, Մհերը առաջինը ցույց է տվել իր աշխատանքները ընկերներին և մտերիմներին: Շահինյանի ինքնատիպ գեղանկարների նկատմամբ հետաքրքրությունը հայտնվեց անմիջապես: Այսօր դրանցից շատերը լրացնում են նկարների սիրահարների մասնավոր հավաքածուները:

Մհեր Շահինյանը ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հեղինակի խոսք
Ես նկարում եմ Աստծո կամոք:

Հայ նկարիչ Մհեր Շահինյանը ծնվել է 1965թ. Սեպտեմերի 16-ին, Երևան քաղաքում : Նկարել նա սկսել է 40 տարեկանում: Մհերը, մինչև վերջին ժամանակներս, չէր էլ պատկերացնում, որ կարող է կերտել իսկական գլուխգործոցներ, չունենալով նկարչական կրթություն, ոչ էլ հատուկ հմտություններ: Այսօր արվեստն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը: Շահինյանն արդեն մի քանի տարի է կերտում է արվեստի գործեր, որոնք ցնցում են աշխարհընկալման իրենց խորությամբ:

Իր գործերում նա ձգտում է միաձուլել ֆիզիկական և հոգևոր առանցքները, ու կարծես դա նրան հաջողվում է : Կոտրատված արտաքին կառուցվածքի ներքո թաքնված է նուրբ ներդաշնակություն և փողկապակցվածություն, նկարչի աշխատանքներում յուրաքանչյուր գիծ, իր միտքն է կրում:

Մհեր Շահինյանի գործունեության վրա իրենց ուրույն հետքն են թողել ռուս նշանավոր նկարիչներ Նատալի Գոնչերովա և Միխաիլ Լարինով ընտանեկան զույգը: Նրանց անվանում են ռուսական կերպարվեստային ավանդույթների հեղափոխականներ: Նրանք հանդիսանում էին XX-րդ դարի ավանգարդային մշակույթի աննախադեպ նորարարներ, աբստրակտ նոր` ուղղության հիմնադիրները:

Լարինովն անվանում էր այս ուղղությունը գծային ձգտումների և անառարկա կերպարների արվեստ:

Շահինյանի աշխատանքներում շոշափելի կերպով նկատվում է արագությունը, հաճախականությունը և աննկարագրելի հզոր էներգետիկան: Նկարիչը ցանկանում է պատկերել աշխարհն ու շարժումը: Բայց փոխանցել դա անշարժ կտավի օգնությամբ բարդ է: Անրադառնալով նկարչական հնարքների Շահինյանը ստիպում է հայացքը շրջել կերտված պատկերների ողջ շրջագծով: Նրա նկարները կարելի է դիտել ինչպես փոքրիկ ֆիլմեր պատկերացնելով, թե ինչ է կատարվել մինչ, և կռահել հետևող իրադարձությունները,որոնք լինելու են հետո:

Ինչպես և Ժորժ Բրակը Շահինյանը ևս չի ցանկանում տեսնել աշխարհը մեկ ամրագրված կետից: Մեկ կտավի վրա նա կերտում է միևնույն պատկերը տարբեր կողմերից: հենց այս հնարքն է բնութագրական կուբիզմին մեկը ոճերից, որով արարում է Մհեր Շահինյանը: Ընդ որում նկարիչը շեշտը դնում է առարկայի հաղորդած զգացմունքակայնության վրա: Նրա աշխատանքներն աննկարագրելի արտահայտչություն են ձեռք բերում շնորհիվ պատկերված առարկայի գույնի և ձևի համահունչ ներդաշնակության:

Նկարիչը ստեղծում է նաև տաղանդավոր ֆուտուրիստական գործեր, որոնք արտացոլում են նրա աշխարհընկալումն ու ներաշխարհը, կերտելով արդի կերպարներ և շարժում:

Այդպիսի աշխատանքի վառ օրինակ է հանդիսանում Ջեյմս Բրաունի նկարը:

Խորասուզվելով Պարոն Դինամիտի ճանաչված դիմագծերի մեջ, ասես ինչ-որ տեղ կողքիդ հնչում է նրա արտահայտիչ ռոք-ն-ռոլը:

Հենց այդպես է ապրել և արարել Ջեյմս Բրաունը:

Նրա համար որ կտավը խոսի պարտադիր չէ ուսումնասիրել կերպարվեստի նրբություններն ու հմտությունները ուսումնական հաստատության պատերի ներքո: Մհեր Շահինյանի օրինակը ապացուցում է, որ բնատուր տաղանդը և սեփական կարողությունների և ցանկությունների գիտակցումը շատ ավելի արժեն:

Դեռևս մի քանի տարի առաջ, նա չգիտեր թե ինչպես են սետղծվում նկարներն ու ինչպես կարելի է սեփական զգացմունկներն ու ապրումները փոխանցել կտավին բայց մի օր նրա մեջ ասես անտեսանելի ուժ մտավ և նա սկսեց արարաել, և ոչ միայն իր համար, այլ ուրախություն և զարմանք պատճառել իր աշխատանքներով բարեկամներին, ծանոթներին, գեղանկարչության այն ոճի սիրահարներին, որում նա ստեղծագործում է:

Այսոր Մհեր Շահինյանի աշխատանքները հայտնի են կերպարվեստը գնահատող հասարակության շրջանում, նույնիսկ ոչ մասնագիտական աչքով, նրա նկարներին նայողները, զգում են դրանցից բխող ինքնատիպ էներգետիկա:

Շատերը ցնցված են, նրանով, որ դրանք ինքնուս նկարչի գործեր են : Դժվար է հավատալ, բայց դա իրոք այդպես է, իր գործունեությունը բավականին ուշ սկսած հայ նկարիչը դառնում է ավելի ճանաչված: Նրա գործերը պարզապես հետաքրքիր չեն), դրանք ցանկանում են իրենց հավաքածուներում ունենալ մարդիկ, որոնք ոչ միայն հասկանում են արվեստից, այլ նաև իրենց հավաքածուներում ունեն հանրաճանաչ վարպետների գործեր: Նրանք վստահ են որ կգա ժամանակ, երբ Մհեր Շահինյանի գործերը կհամալրեն շատ մասնավոր հավաքածուների շարքերը: Քանզի բավական մեծ է երկրպագուների այն բանակը, որ հիանում է այն ուղղությամբ, որում ստեղծագործում է Մհերը:

Զարմանալի է որ ինքնուս նկարիչը տիրապետում է այդ տեխնիկային նման բարձր հմտությամբ:

Մհեր Շահինյանը նկարում է այնպես, ասես դա անում է մանկուց: Դա պարզապես հրաշք է, իրականում, ոչ մանկության և ոչ էլ պատանեկության տարիներին, ոչ մի նմանատիպ մտադրություն անգամ չի ունեցել:

Արարչի կամոք նա սկսել է ստեղծագործել արդեն հասուն տարիքում: Նրա մեջ արթնացել է այնպիսի ստեղծագործական ուժ, որ նույնիսկ ընկերներն ու մտերիմները չեն ճանաչում իրենց Մհերին:

Աշխատելիս նա ամբողջապես ընկղմվում է իր մեջ, չէ որ նրա կերտած կերպարները