— Արվեստագետը
Մհեր Շահինյանը ծնվել է Երեւանում՝ 1965 թվականին: Նա մեծացել է բանվորի ընտանիքում և ունեցել է մանկություն, ինչպես շատ այլ երեխաները խորհրդային տարիներին: Շահինյանի հետաքրքրությունը արվեստի նկատմամբ արթնացել է բավականին հասուն տարիքում: Մի օր նա ուղղակի ցանկացել է վերցնել վրձինը եւ ստեղծել որևէ բան: Բայց, քանի որ համապատասխան կրթություն Մհերը չուներ, ապագա նկարիչը սկսել է ուսումնասիրել արվեստի հիմունքները: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա տեղափոխվել է ապրելու Ռուսաստանի Սոչի քաղաքում: Աշխատանքի բնույթը Մհերին թույլ է տվել շատ ժամանակ նվիրել արվեստին, ինչը նրան ամբողջովին գերել է: Նա երկար ժամանակ է անցկացրել Սոչիի Ազգային գրադարանում` ուսումնասիրելով բազմաթիվ գրքեր գեղանկարչության մասին: Նրան հետաքրքրել է ամեն ինչ՝ ոճերը, ուղղությունները, հայտնի նկարիչների կենսագրությունները, գեղանկարչության տեխնիկայի յուրահատկությունները: Մհեր Շահինյանին հատկապես հոգեհարազատ են անցյալ դարի 20-ականների ռուս նկարիչների աշխատանքները` Մ. Լարիոնովի, Ն. Գոնչարովի, Ռ. Ֆալկի և Ա. Լենտուլովի: Նրանց հնչեղ, գույնզգույն նկարները փոխանցում են լարվածություն, որը բնորոշ է այդ դարաշրջանի մեծ փոփոխություններին: Իրատեսական գեղանկարչության պատկերները հաճախ ներառում են կուբիստական տարրեր: XX դարի երկրորդ տասնամյակի գեղանկարչությունը ակնհայտորեն ոչ ստատիկ իրականության արտացոլանքն է: Դա մի հզոր գործիք է իրենից ներկայացնում, որը աշխարհի վրա ստեղծագործական ազդեցություն է գործում, գործիք`կյանքի ակտիվ վերափոխման: Գլուխ խոնարհելով աշխարհի վերլուծական ընկալմանը` Մհեր Շահինյանը այնքան է հետաքրքրվում ռուս նկարիչնրի աշխատանքներով, որ իր մեջ նույնպես արթնանում է ստեղծագործելու ուժեղ ցանկությունը: Քանի որ աշխատանքի բնույթը թույլ է տալիս ունենալ շատ ազատ ժամանակ, Մհերը աստիճանաբար սկսել է գործնականում իրականացնել ստացած տեսական գիտելիքները: Գործընթացն ամբողջովին գրավել է նրան - կերպարվեստը բառացիորեն նոր աշխարհ է բացել նրա համար: Սկսնակ, ինքնուս նկարչի վրձնից ստեղծվել են զարմանահրաշ աշխատանքներ: Մհեր Շահինյանն արվեստում շատ բաներ ըմբռնել է ինքնուս, բայց նա հմտորեն օգտագոծում է ժամանակին ձեռք բերած պրոֆեսիոնալ նկարիչների խորհուրդները: Հայ հմուտ, ինքնուս նկարչի մասին հասարակությանը հայտնի է դառնում միայն 2012 թ.-ին: Այդ տարի, Մհերը իր աշխատանքներն առաջինը ցույց է տվել ընկերներին և մտերիմներին: Շահինյանի ինքնատիպ գեղանկարների նկատմամբ հետաքրքրությունը հայտնվեց անմիջապես: Այսօր դրանցից շատերը լրացնում են նկարների սիրահարների մասնավոր հավաքածուները: Մհեր Շահինյանը ամուսնացած է, ունի երկու երեխա:





















